Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն հունիսի 1

 Հարգելի գյումրեցիներ, սիրելի փոքրիկներ, Գյումրու քաղաքապետարանը սիրով հրավիրում է ձեզ` միասին նշելու երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Գյումրու քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժոն Հայաստան» կազմակերպության Գյումրու տարածքային զարգացման գրասենյակի, «ԱՌՄ սթրոնգ» երիտասարդական, ԱՌՏ երիտասարդական եւ բնապահպանական խորհրդատվական ՀԿ-ների հետ համատեղ անցկացվող միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 12:00-ից` Վարդանանց հրապարակում կհնչի մանկական երաժշտություն:
14:00-ից
Կավճանկարչություն
Դիմանկարչություն
A4 նկարչություն
Արձանիկների նկարչություն
Մոլբերտների վրա նկարչություն
Խաղեր
14:30-15:00-Մարզիկների ցուցադրական ելույթներ
Ակրոբատիկա
Սպորտային պարեր
Կարատե
Շախմատի բլից տուրնիր
15:00-16:30 Գեղարվեստական խմբերի ելույթներ
«Քրեյզի» պարային խումբ
Պարարվեստի դպրոցի փոքրիկներ
Դեղձանիկ
Գեղարվեստական կենտրոնի սաներ
Պիոներ պալատի պարային խմբեր
Փյունիկ հաշմանդամների միություն
16:00-Պաղպաղակների բաժանում
16:30-Պարգևատրումներ
Օդապարիկների բաց թողում