Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ ՀՀ ք. Գյումրիում եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի լավագույն էսքիզային նախագծի մրցույթ

 ՀՀ ք. Գյումրիում եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի լավագույն էսքիզային նախագծի մրցույթ 1. Ընդհանուր դրույթներ
Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի էսքիզային լավագույն նախագծի բաց մրցույթը անցկացվում է 09.09.2013-27.10.2013` եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու և Օսմանյան կայսրությունում Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը նշելու համար: Մրցույթի հիմնական նպատակն է եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի լավագույն նախագծի ընտրությունը` նրա հետագա իրականացման համար 2014-2015թթ. Գյումրիի Ազատության հրապարակում:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով:
I փուլ-հայտերի և նախագծերի ընդունումը հեղինակներից և հեղինակային համույթներից /09.09.2013-27.1.2013/. II փուլ-գործերի ցուցահանդես` հանրային դիտման և քննարկման համար /01.11.2013-03.11.2013/, մրցույթի արդյունքների ամփոփում:
2.Մրցույթի պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի պայմաններին համապատասխան նախագծեր ներկայացրած հեղինակները և հեղինակային համույթները:
Նախագիծը պետք է`
• Առավելագույնս արտացոլի Օսմանյան կայսրությունում հայոց եղեռնի ողբերգությունն ու դրա մասշտաբը:
• Պարունակի գեղարվեստական արժեք, պատմական հավաստիություն, տարածական լուծումներ, գաղափարային միասնություն:
• Հուշարձանի կառուցվածքը պետք է իրենից ներկայացնի Հայաստանի քարտեզը /Արևմտյան Հայաստան և Արևելյան Հայաստան/ և եղեռնի զոհերի հուշարձան:
• Մրցութային էսքիզները պետք է կատարված լինեն էլեկտրոնային ֆորմատում` նկարված համակարգչով կամ թերթից սքան արած:
• Բոլոր մրցութային գործերը պետք է կատարված լինեն որակով և մանրակրկտորեն: Նախագծին կից ներկայացվում է էսքիզի և նրա գաղափարի նկարագրությամբ, մասնակցի տվյալներով՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցեով ու հեռախոսահամարով բացատրական տեքստ: Ըստ հեղինակի ցանկության ` մրցութային նյութին կարող է կցվել նախագծի կատարման նախահաշիվը: Նախագծերի դիտարկման ընթացքում բացի գեղարվեստական–ճարտարապետական արժանիքներից հաշվի կառնվի նաև ֆինանսական և տեխնոլոգիական իրագործման իրատեսականությունը:
3.Նյութի ներկայացման կարգն ու ժամկետները
Մրցութային նյութերը ներկայացվում են հետևյալ էլեկտրոնային հասցեով` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար Մրցութային աշխատանքների ներկայացման ժամկետներն են 09.09.2013-27.10.2013: 27.10.2013թ.-ից հետո տրամադրված նյութերը մրցույթին չեն ներկայացվում:
4.Արդյունքների ամփոփում և պարգևատրում
Մրցույթի անցկացման ընթացքում կազմակերպվում են հանրային դիտումներ և քննարկումներ:
Մրցույթի հաղթողն իր էսքիզը իրականացնելու հնարավորություն կստանա: Նրան կտրամադրվի համապատասխան ֆինանսավորում, արհեստանոց, կֆինանսավորվեն նրա` Գյումրիում բնակվելու հետ կապված ծախսերը և այլն:ՙ
Բոլոր մասնակիցները կարժանանան խրախուսական մրցանակի:
Բոլոր հարցերով ու առաջարկություններով գրել` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հավելված

 


Նկ.1Կարմիր գույնով նշված են ապագա հուշարձանի տեղակայման վայրերը

2

Նկ.2 Լուսանկար ապագա հուշարձանի տեղակայման վայրից

3