Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Գյումրու քաղաքապետարանից հայտնում են

  Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ Հաղթանակի օրվա (մայիսի 9) և Հանրապետության օրվա (մայիսի 28) կապակցությամբ, Արցախյան ազատամարտին զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները, 2- րդ և 3- րդ կարգի հաշմանդամոթյուն ունեցողները, ովքեր դեռևս չեն ստացել քաղաքապետի կողմից հատկացված օգնությունը, հրավիրվում են քաղաքապետարանի վարչական շենք այն ստանալու: Խնդրում ենք ներկայանալ մինչև ս/թ հունիսի 17- ը:
Անձը պարտավոր է ներկայանալ անձամբ` իր հետ բերելով անձնագիր և հաշմանդամության վկայական: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում վերը նշված օգնության գումարները կվերադարձվեն բյուջե: