Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է “Մաքուր քաղաք” խորագրով համաքաղաքային շաբաթօրյակների կազմակերպում

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է “Մաքուր քաղաք” խորագրով համաքաղաքային շաբաթօրյակների կազմակերպում

 Սիրելի գյումրեցիներ,
Ապրիլի 20 - ից Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է "Մաքուր քաղաք" խորագրով համաքաղաքային շաբաթօրյակների կազմակերպում և ծառատունկ քաղաքի տարբեր հատվածներում: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, իրավաբանական անձանց, հիմնարկ ձեռնարկություններին և հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքի մաքրման աշխատանքներին: Համապատասխան գործիքներ ու պարագաներ ստանալու, ինչպես նաև շաբաթօրյակների անցկացման հետ կապված այլ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար կարող եք դիմել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին` 3 00 35 հեռախոսահամարով:
Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը: