Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի ընտրության մրցույթ:

«Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի ընտրության մրցույթ:

ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը հայտարարում են «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի ընտրության մրցույթ: Ներկայացրած աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն նշանաբառով, որում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարները:  

 

ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը հայտարարում են «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի ընտրության մրցույթ: Ներկայացրած աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն նշանաբառով, որում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարները:  

«Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» խորհրդանշանի պարտադիր չափորոշիչները  

  1. Խորհրդանշանը պետք է պարունակի հեղինակի կողմից առաջարկվող տառատեսակները՝ լատինատառ և հայատառ: Նախընտրելի է նաև ռուսերեն տարբերակը:
  2. Խորհրդանշանին նախագծին կից պետք է ներկայացվեն նաև կիրառման տարբերակները՝ պաստառ, հուշանվերներ, տեքստիլ և այլն:
  3. Պարտադիր է նաև էլեկտրոնային տեսքով(vector)՝սկավառակի վրա:
  4. Նախագիծը պետք է ներկայացվի ստվարաթղթերի վրա՝ 40x50 սմ:

«Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» խորհրդանշանի ցանկալի չափորոշիչները

1. Խորհրդանշանի կառուցման սկզբունքը պիտի լինի պարզ և դյուրընկալելի:

2. Խորհրդանշանի գրաֆիկական լուծումը պետքէ լինի ոչ հերալդիկ և ոչ զինանշանային:

3. Խորհրդանշանը պետք է ներկայացնի Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք: Հեղինակը պետք է ներկայացնի խորհրդանիշի իր տարբերակը համատեղված ԱՊՀ երկրների խորհրդանիշի հետ:

4. Խորհրդանշանի մեջ չպիտի օգտագործվեն ԱՊՀ երկրների խորհրդանիշի որևէ մի տարր, ինչպես նաև հնարավորինս քիչ օգտագործվի քաղաքի, մարզի զինանշանի մեջ կիրառվող տարրերի առանց գեղարվեստական և ինքնատիպ մեկնաբանության:

Առաջարկները կքննարկվեն և հավանության արժանացած տարբերակը կընտրվի «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշան:

Մրցույթում հաղթած խորհրդանշանի համար սահմանված է մրցանակ (150 000 ՀՀ դրամ): Հայտերն կարող եք ներկայացնել մինչև 2013 թ. մարտի 14-ը ՀՀ մշակույթի նախարարություն կամ Գյումրու քաղաքապետարան:

Հասցեներ`

- Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,

հեռ.` +374 (10) 52-39-22,

- Գյումրի, Վարդանանց 1 (քաղաքապետարան),

հեռ.` +374 (312) 3-26-06: