Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի ընտրության համար անցկացվող մրցույթի մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 10-րդ կետով, Գյումրու համայնքապետարանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի ընտրության մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջները հետևյալն են.

1) 16-30 տարեկան երիտասարդ,

2) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետում,

3) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,

4) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:

Թեկնածուի հետ կանցկացվի հարցազրույց, որի ժամանակ նա կներկայացնի իր պատկերացումները համայնքի երիտասարդության շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ և կառաջարկի դրանց լուծման ուղիներ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի գործունեության շրջանակներում: Հաշվի կառնվի թեկնածուի համապատասխանությունը ներկայացված չափորոշիչներին, երիտասարդության ոլորտում նրա փորձառությունը, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի առկայությունը, հարցազրույցի արդյունքները: Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն դիտվելու են երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագւտական փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները , ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմների, պատվոգրերի, հավաստագրերի պատճեններ: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին (հասցեն՝ ք. Գյումրի, Վարդանանց հր. 1:

Մրցույթը կկայանա 2022 թվականի հունիսի 9-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հունիսի 8-ը, մինչև ժամը 18:00-ն:

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ