Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Սույն թվականի օգոստոսի 26-ին, ժամը՝ 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման հարցը՝
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 1/15 և 1/8 հասցեներում առևտրի և սպասարկման օբյեկտների կառուցման նախագծի վերաբերյալ»:
Զեկուցող՝ Հ.Գասպարյան (Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ)

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:

Բեռնել փաստաթղթերը