Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Սույն թվականի Հուլիսի 2-ին` ժամը 12:00-ին, իրականացվելու է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի «Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ» բաղադրիչի Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Պլանի քննարկումը: Քննարկման ընթացքում կներկայացվեն ենթածրագրի նախագիծը, նախատեսվող շինարարական աշխատանքները, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների մեղմացման միջոցառումները, ինչպես նաև բողոքների ներկայացման մեխանիզմը:
Հանրային քննարկմանը կմասնակցեն նախագծող կազմակերպության, ծրագիրը իրականացնող կազմակերպության և համայնքապետարանի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում կծանոթանաք զբոսայգու նախագծին, շրջակա միջավայրի և սոցիալական սպասվող ազդեցություններին, հնարավորություն կունենաք բարձրաձայնելու Ձեզ հուզող հարցերը:
Covid-19 համավարակի հետևանքով ՀՀ-ում հայտարարված կարանտինի պայմանները հաշվի առնելով՝ խնդրում ենք հանդիպման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակներ և պահպանել հեռավորություն:
Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղմամբ անցնելով՝
http://www.atdf.am/Content/UploadedFiles/LEID/ESMP_Draft_Barekamutyun_finalarm.docx