Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանը ցանկություն չունենալով պատասխանելու անհեթեթ հայտարարություններին

  Գյումրու քաղաքապետարանը, ցանկություն չունենալով պատասխանելու անհեթեթ հայտարարություններին, այնուհանդերձ ստիպված է արձագանքել Սամվել Բալասանյանի պաշտոնավարման 100 օրվակապակցությամբ քաղաքացի Վարդան Ղուկասյանի կողմից ''Ցայգ'' հեռուստաընկերությամբ տարածված հայտարարությանը:  

Նախ հայտնում ենք, որ տևական ժամանակ է 13 տարին, ոչ թե 100 օրը և ցավով նշում ենք, որ երկարատև պաշտոնավարումից հետո նա դեռևս չգիտի, որ քաղաքի տարածքը ոչ թե 4400 քառակուսի մետր է, այլ 4400հեկտար:  

Եթե հիմք ենք ընդունում Գյումրու կառավարման և հետագա կառուցապատման ծրագրերի մշակման համար որպես «անկեղծ օգնություն» պարզաբանված և հրապարակված թվերը` 1000-ը` օտարման ոչ ենթակա հողեր, 2000-ը` ազատ հողեր, և ավելացնում ենք նաև հայտարարության հեղինակին անհայտ, նույնպես օտարման ոչ ենթակա տրանսպորտի, էներգետիկայի, կապի, հատուկ պահպանվող, բնապահպանական և այլ հողերը, որը կազմում է մոտ 1000 հա, ապա ստացվում է, որ քաղաքը ընդհանրապես կառուցապատված չէ:  

Այնինչ քաղաքապետարանում կատարված գույքագրման նախնական արդյունքները ցույց են տվել, որ քաղաքի տարածքի 2700 հա-ը կառուցապատված է: Օտարման ենթակա չէ մոտ 1500 հա-ը, իսկ մնացած` 200 հա-ի մի մասը զբաղեցված է ժամանակավոր տնակներով, ինքնակամ շինություններով, մյուս մասը, որը օտարված չէ` «Մուշ-1», «Աշոցք», «Տղմուտ», «Շիրակացի» հեռավոր թաղամասերի ազատ հողերն են:  

Քաղաքապետարանի քաղաքաշինական բաժնում վկայականով «պատրաստի բազա» թողնված 120 միավոր ազատ հողակտորներից 38-ը գտնվում է օտարման ոչ ենթակա կանաչ գոտիներում, 50-ը`քաղաքաշինության գործնեության հատուկ կարգավորման տարածքներում, որոնք համաձայնեցված չեն քաղաքաշինության նախարարության հետ և չեն կարող օտարվել:

Անդրադառնալով ընկուզենու այգուն և հայտարարված 80 մլդ դրամն անցնող մասնավոր ներդրումներին` հայտնում ենք, որ նման մասշտաբի ներդրումների պարագայում կկառուցապատվեր ոչ թե 1300 քառ.մտարածք, այլ Գյումրի քաղաքն իր չափերով մի քանի անգամ գերազանցող քաղաք, իսկ նման «ընկուզենու այգի» ունեցող քաղաքը վաղուց դառնալու էր ընկույզ արտահանող քաղաք:

Գյումրու քաղաքապետարանը մի շարք կազմակերպությունների նկատմամբ ոչ թե իրականացնում է ֆինանսական տեռոր, այլ վերացնում է նախկինում կատարված ֆինանսական տեռորի հետևանքները, իսկ աշխատանքից ազատվել են այն աշխատողները, որոնք դիմում են ներկայացրել` գիտակցելով, որ չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին և պատահաբար են հայտնվել քաղաքապետարանում:

Հայտնում ենք նաև, որ քաղաքապետարանը չի պատրաստվում հայտարարությունների փոխհրաձգության և հույսով է, որ այն շարունակություն չի ունենա:

Հակառակ դեպքում, քաղաքապետարանը ստիպված կլինի փաթեթներով ներկայացնել կանաչ գոտիներում օտարված տարածքների, նրանց իրական սեփականատերերի ցանկը, ներդրումների և ներդրողների իրականպատկերը, «ընկուզենու այգի» կոչվող տարածքի վերաբերյալ փաստեր և այլ ոլորտների հետ կապված հետաքրքրաշարժ տեղեկություններ :

 

Գյումրու քաղաքապետարան