Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵ՛Ր ,
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակներում սույն թվականի ապրիլի 25–ին կանցկացվի համապետական ծառատունկ: Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին` ցուցաբերել ակտիվություն քաղաքի կանաչապատման գործում:
Ծառատունկի կազմակերպման համար համայնքապետարանը շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին կտրամադրի ծառեր և թփեր: Դրանց ձեռք բերման համար կարող եք դիմել «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ (Վարդանանց հրապարակ 1) կամ զանգահարել 0312 2 22 14, 043 02 22 14 հեռախոսահամարներով: