Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ շուրջ 20 օր է , ինչ Գյումրիում (համաձայն Գյումրի համայնքի հետ կնքված պայմանագրի՝ «My Vet» անասնաբուժական կլինիկան) կատարվում է անապաստան շների ստերջացման աշխատանքներ: Քաղաքում արդեն կան շուրջ 50 վիրահատված շներ, որոնց հնարավոր է ճանաչել ականջներին դակված տարբերանշաններով: Հորդորում ենք նրանց նկատմամբ ցուցաբերել բարյացկամություն, հնարավորության դեպքում կերակրել, նրանք բացարձակապես անվնաս են:
Դիմում ենք մասնավորապես այն շնատերերին, ովքեր ունեն ցեղական տեսակի շներ՝ խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները (դնչկալ, շղթա (поводок) և չփորձեն թույլ տալ հարձակում վիրահատված շների վրա, այլապես օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: