Հրավիրվում է բոլորի ուշադրությունը,
ՀՀ Ազգային Ժողովի՝ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը Միջազգային հանրապետական ինստիտուտի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է մարզային հանդիպումների շարք ընտրողների հետ։ Հանդիպումների նպատակներն են լսել ընտրողների, տեղական փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը, ներկայացնել միջազգային փորձը, ՀՀ ԱԺ լսումների արդյունքում ձևավորված ներկայիս մոտեցումները, և քննարկել խնդիրները շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15։00-18:00 Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանում։ Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԺ պատգամավորները և հրավիրյալ փորձագետները կներկայացնեն ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի մոտեցումներն ու միջազգային փորձը, իսկ երկրորդ հատվածը կտրամադրվի քաղաքացիների հետ հարց ու պատասխանին։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝
Գրանցումը բաց կլինի մինչև հոկտեմբերի 28-ը։ Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել։
Այս խորհրդակցությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ) դրամաշնորհ N72011118LA00002-ի ներքո՝ իրականացված (Ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդման կոնսորցիումի (CEPPS) կողմից։
Սրանում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։