Հարգելի համաքաղաքացինե՛ր,
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին Գյումրիում անցկացվելիք միջոցառման շրջանակներում սպասվում է մեծ թվով հյուրերի այց Գյումրի: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն գիշերակացի տեղեր՝ բնակարաններ/տներ, խնդրում ենք ամբողջական տեղեկատվություն փոխանցել Գյումրու քաղաքապետարան: Տեղեկատվությունն իր մեջ պետք է ներառի տան տիրոջ հասցեն, հեռախոսահամարը, տրամադրվող մահճակալների քանակը և տան տիրոջ կողմից առաջարկվող վարձի չափը մեկ գիշերվա դիմաց:
Տվյալները կարող եք մինչև սույն թվականի օգոստոսի 7-ը փոխանցել Գյումրու քաղաքապետարանի ընդհանուր բաժին՝ տեղում լրացնելով համապատասխան ձևաթուղթը, կամ առցանց՝ լրացնելով քաղաքապետարանի պաշտոնական gyumricity.am կայքում և քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտը։