Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հրավիրվում է բոլորի ուշադրությունը,

Գյումրու համայնքապետարանի և «Առդա» բարեգործական հիմնադրամի կողմից համատեղ իրականացված բնակարանաշինության և Գյումրի համայնքի 2018 թվականի բյուջեով նախատեսված բնակարանների գնման արդյունքում՝ բաշխման ենթակա են թվով 21 (քսանմեկ) բնակարաններ, որոնցից 15-ը 1 սենյականոց, 5-ը 2 սենյականոց, 1-ը 3 սենյականոց:

Նշված սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու համար շահառուների կարգավիճակը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին.

1.Վերջին 10 տարվա ընթացքում Գյումրի համայնքում հաշվառված և ժամանակավոր կացարանում (տնակում) փաստացի բնակվող:

2.Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող (վերջին 5 տարվա ընթացքում):

3.Ընդգրկված է սոցիալական անապահովության գնահատման համակարգում:

4.Մեկ սենյականոց բնակարանները հատկացվելու են

միայնակ կենսաթոշակառուներին,

միայնակ կենսաթոշակառու ամուսիններին,

հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց:

5.Երկու սենյականոց բնակարանները հատկացվելու են 3 (երեք) անչափահաս երեխա ունեցող ընտանիքների:

6.Երեք սենյականոց բնակարանը հատկացվելու է 4 (չորս) և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքին:

7.Բնակարանների բաշխումը իրականացվելու է վիճակահանության միջոցով:

8.Բնակարանները տրամադրվում են անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չեն:

9.Բնակարանով ապահովելուց հետո տնակների ապամոնտաժումը համարվում է պարտադիր պայման:

Դիմումի ձևը ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժին:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժին

Դիմումներն ընդունվում են սույն թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 18:00-ն ներառյալ:

Վիճակահանության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Հասցե` ք.Գյումրի Վարդանանց հր. 1

0312 2 22 41

                                                                                         Սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողով