Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Սիրելի գյումրեցինե՛ր,

Սեպտեմբերի 30-ին Գյումրին նշում է քաղաքի օրը, որի շրջանակներում քաղաքի բոլոր հատվածներում այդ օրն անցկացվելու են տարատեսակ միջոցառումներ: Սեպտեմբերի 30-ին բոլորին սիրով հրավիրում ենք միասին տոնելու Գյումրու օրը և մասնակիցը դառնալու անցկացվելիք միջոցառումներին:

Ստորև ներկայացվում է անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը.

08:00 -«Բարի լույս, Գյումրի». քաղաքի կենտրոնական հուշարձանների լվացում /Վարդանանց արձանախումբ, Դուդուկահարների արձան, Սայաթ-Նովա, Հովհ. Շիրազ, Ավ. Իսահակյան, Մ. Մկրտչյան, Շերամ-Ջիվանի/

11։00-«Բարի գալուստ Գյումրի». բացօթյա պարային համերգ (հյուրերին դիմավորում են «Շիրակ» եւ «Շողեր» պարային համույթները) Կայարանամերձ հրապարակ 12։00-«Ապրող սերունդ». տոնական համերգ. (Ժան եւ Ալբեր Պողոսյանների արվեստի դպրոց եւ «Քրեյզի» պարային համույթ) Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք

12։00-«Վերածնվող իմ Գյումրի» տոնական միջոցառում (Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի սաների մասնակցությամբ) «Մուշ» թաղամաս

12։00-«Մուտք եւ սկիզբ. Ճամփորդություն ժամանակի միջով». թատերականացված տոնահանդես գյումրեցի աղաների, ղարաչուխալի տղեքի, ղայֆախանի երգիչների, սիրուն Սոֆիկի, Ալեքպոլի արհեստավորների հետ, Գյումրվա հյուրասիրություն Ռուսթավելի փողոց

13։00- Նորադիր երգեհոնի երաժշտության ունկնդրում (բարերար՝ Նարինե Սիմոնյան) Ս. Նշան եկեղեցի «Ընտանիք» կենտրոնի սաների սաների աշխատանքների ցուցադրություն Ս. Նշան եկեղեցի Աբովյան ճեմափողոց (Ալեքսանդրովսկի)

13։30-«Վերածնվող Գյումրի» կտավի ստեղծում Երիտասարդական պալատի տարածք -«Վրձնում եմ Գյումրին». գեղագիտական կենտրոնի սաների նկարչական ցուցահանդես -«Ժպտում են Գյումրվա տիկնիկները». տիկնիկային իմպորվիզացիա -«Հուշեր. Համազասպ Պիճիկյան». հին ու նոր լուսանկարների ցուցահանդես Ասլամազյան քույրերի պատկերասրահի տարածք -«Գյումրին փոքրիկների աչքերով». Մերկուրովի նկարչական դպրոցի սաների ցուցահանդես -«Փոքր տարիքով, բայց մեծ սիրով». Գյումրու Հայորդյաց տան սաների քանդակների եւ նկարների ցուցադրություն

14։00-«Իմ սեր, Գյումրի» պարային ֆլեշմոբ. «Հայկական զարդանախշեր» պարային համույթ եւ Գյումրու պարարվեստի դպրոց Ռիժկովի ճեմափողոց

13։00-15։00-«Ծիածանի բանաձեւը». բացօթյա դիմակահանդես Մ. Մկրտչյան թանգարան -Մոնո ներկայացում. Հովհաննես Հովհաննիսյան Մ. Մկրտչյան թանգարան -«Իսահակյանական Գյումրին». գրական-երաժշտական ներկայացում Ավ. Իսահակյանի տուն-թանգարան -«Հովհ. Շիրազ. Անտիպ էջեր» գրքի շնորհանդես, Արա Շիրազի քանդակների ցուցադրություն Հովհ. Շիրազի տուն-թանգարան

13։00-16։00-Մանկական տոնական ծրագիր Բագրատունյաց պուրակ

17։00-Տոնական համերգ. Գյումրու եւ մայրաքաղաքի երիտասարդական խմբերի մասնակցությամբ Վարդանանց հրապարակ 20։00-«Վերածնվող Գյումրի» տոնական համերգի պաշտոնական բացում Վարդանանց հրապարակ

22։00-Տոնական հրավառություն Վարդանանց հրապարակ

***Թանգարաննները բաց են ողջ օրվա ընթացքում

***Միջոցառումային բոլոր տարածքներում գործում են առեւտրի եւ սպասարկման լրացուցիչ կետեր

Գյումրու քաղաքապետարան

«Վերածնվող Գյումրի» տոնախմբության հանձնախումբ