Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/03 կոդով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու և «Մուշ 2» թաղամասին մոտեցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 1 983 493.21Եվրո նվազագույն գնով: Շինաշխատանքների թույլտվությունը Երևանյան խճուղու համար տրվել է 25.06.2018թ.-ին, իսկ «Մուշ 2» թաղամասին մոտեցնող ճանապարհի համար՝ 28.06.2018թ.: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում տրված է: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն: