Home Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Sultanyan_Hayk

Հայկ Սուլթանյան


Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 30-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում:

1976 - 1981 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը` ստանալով գերազանության դիպլոմ:

1981 - 1989 թթ. ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղում աշխատել է որպես լաբորանտ և դասախոս:

1989 - 1993 թթ. աշխատել է արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ Գյումրու ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ «Բալատոն» դպրոցում:

1993 - 1994 թթ. եղել է Գյումրու Շիրակի շրջանի Ժողկրթբաժնի մասնագետ:

1996 - 1996 թթ. եղել է Գյումրու քաղաքային Ժողկրթբաժնի առաջին կարգի մասնագետ:

1996 - 1998 թթ. եղել է ՀՀ ԿԳՆ Շիրակի մարզային տեսչության պետ:

1999 - 2001 թթ. «Շեն» բարեգործական ՀԿ «Համայնքների զարգացում» ծրագրի ծառայող:

2001 - 2002 թթ. աշխատել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղում` որպես ֆիզիկայի ամբիոնի դասախոս:

2007 - 2012 թթ. աշխատել է «Գյումրի - գարեջուր» ՍՊԸ - ում՝ որպես լաբորատորիայի վարիչ:

Շուրջ 10 գիտական, գիտամեթոդական հոդվածների հեղինակ է ֆիզիկայի բանագավառում:

2012 թ. հոկտեմբերից - 2013թ. մարտը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի  աշխատակազմի  Քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և ընդունելության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

2013թ. մարտից Գյումրի համայնքի  աշխատակազմի Ծրագրերի և վերլուծության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ օգոստոս ամսից` նույն բաժնի պետն է:  

2013թ. դեկետեմբերի 16-ից Գյումրի համայնքի աշխատակազմի Կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

2014թ. հոկտեմբերի 2-ից նշանակվել է Գյումրի համայնքի աշխատակազմի Կրթության բաժնի պետ

2019 թվականի հունիսի 20-ից Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ զբաղեցնում է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը



Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն  

Ամուսնացած է, ունի 1 որդի և 1 դուստր: