Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Jlavyan_Lena

Լևոն Հակոբի Բարսեղյան


Ծնվել է 1990 թվականի մայիսի 5-ին՝ Ազատանում:  

1997- 2007թթ. սովորել և ավարտել է Ազատանի միջնակարգ դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ:  

2007-2011թթ. սովորել և ավարտել է ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետի բիզնեսի կազմակերպում բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

2013 թվականի մարտի 11-ից 2015թվականի մայիսի 13-ը աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի 1-ին կարգի մասնագետ:  

2015 թվականի հունիսի 26-ից 2017թվականի սեպտեմբերի 29-ը աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:  

2017 թվականի սեպտեմբերի 29-ից 2021 թվականի ապրիլի 23-ը աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:  

2021 թվականի ապրիլի 23-ից 2022 թվականի օգոստոսի 5-ը աշխատել է Վանաձորի համայնքապետարանում որպես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագրի գնումների մասնագետ։ 

2021 թվականի հունիսի 4–ից 2023 թվականի դեկտեմբերի 25-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գործակալ՝ համատեղությամբ։ 

2023 թվականի հունվարի 24-ից 2023 թվականի դեկտեմբերի 24-ը Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գնումների մասնագետի գործառույթների համակարգող՝ համատեղությամբ։ 

2023 թվականի դեկտեմբերի 25-ից Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստի ժամանակավոր պաշտոնակատար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։