Լենա Ջիլավյան
Ծնվել է 1955 թվականի օգոստոսի 22-ին, Լոռու մարզի Ստեփանավանի շրջ. Ագարակ գյուղում:
1972 - 1974 թթ. սովորել և ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի «Պետական բյուջե» բաժինը:
1987 - 1991 թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «ֆինանսներ և վարկ» բաժինը:
1976 - 1999 թթ. աշխատել է Գյումրի քաղաքի ֆինանսական բաժնում` որպես տնտեսագետ, ապա բաժնի պետ` գործադիր կոմիտեից հետո ստեղծված Տեղական ինքնակառավարման մարմնում:
2000 - 2003 թթ. աշխատել է Հյուսիսային էլեկտրական ցանցերում` որպես ֆինանսական հարցերով տնօրեն:
2003 - 2012 թթ. աշխատել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Ղարս» մասնաճյուղում` որպես մարզի ֆինանսական կոորդինատոր:
2012 թ. հոկտեմբերից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ օգոստոս ամսից` նույն բաժնի պետը:
2021թ.-ի հունիսից՝ Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական:
Ավարտել է «Համայնքների տեղական ինքնակառավարման» դասընթացը, ստացել համապատասխան սերտիֆիկատ:
ՀՀ հաշվապահական և աուդիտորական միավորման անդամ է, շուրջ 13 տարի ՀՀ համայնքների ֆինանսիստների միավորման վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի դուստր և թոռներ: