ՇՈՒՌԻԿ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1979 թվականին՝ Լենինականում։
1986-1996 թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոցը։
1997-2002 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի որոկավորում։
2002-2006 թվականներին աշխատել է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
2008 -2009 թվականներին աշխատել է «Գյումրի–գարեջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում որպես մենեջեր։
2010 թվականին սովորել է AFM հաշվապահության և ֆինանսական կառավարման ուսումնական կենտրոնում։
2010 թվականին աշխատել է «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում որպես մարկետոլոգ։
2010-2011 թվականներին աշխատել է «Գյումրի–գարեջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում որպես մենեջեր։
2013-2014 թվականներին աշխատել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում որպես գործակալ։
2014-2015 թվականներին աշխատել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում որպես գլխավոր մասնագետ։
2015-2022 թվականի փետրվար ամիսը ներառյալ աշխատել է Գյումրու համայնքապետարանի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնում որպես բաժնի պետի տեղակալ։
2022 թվականի մարտ ամսից նշանակվել է բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։