Home Գյումրի համայնք Աշխատակազմ

ՙ

Asatryan_Robert

Ռոբերտ Ասատրյան 

Ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 10-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում: 

1971-1975 թթ. սովորել է Կիրովականի (այժմ` Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտում` ստանալով միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում: 

2009-2012 թթ. սովորել է «Երևանի մենեջմենթի համալսարանում», ստացել իրավաբանի որակավորում:

1975-1977 թթ. աշխատել է Անիի շրջանի Սարակապ գյուղի դպրոցում` որպես ուսմասվար և պատմության ուսուցիչ, այնուհետև՝ Անիի շրջժողկրթբաժնի մեթոդկաբինետի մեթոդիստ:

1977-1979 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1981-1985 թթ. աշխատել է պատմության, հասարակագիտության ուսուցիչ Լենինականի մաթեմատիկայի թեքումով դպրոցում, այնուհետև՝ Լենինականի թիվ 3 միջն. դպրոցում:

1989-1993 թթ. աշխատել է «ՀայՈՒրալՍիբշին» շինարարական կազմակերպության կազմում՝ մասնակցելով Գյումրիի շինարարական վերականգնողական աշխատանքներին:

2001-2005 թթ. աշխատել է «Պրոտոն», այնուհետև «Օյունջյան» դպրոց-վարժարանում` որպես փոխտնoրեն և պատմության ուսուցիչ:

2002-2007 թթ. աշխատել է ՀՀ թիվ 49, այնուհետև՝ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝  որպես հանձնաժողովի նախագահ:

2007-2012 թթ. աշխատել է «Գյումրիի գարեջրի ածիկի-Շիրակ» ՓԲԸ-ում (ներկայումս՝ «Գյումրի գարեջուր» ՍՊԸ)` որպես իրավախորհրդատու:

2012 թ. հոկտեմբերից նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2013 թ. սեպտեմբերի 17-ից Գյումրի համայնքի աշխատակազմի ղեկավարն է :

Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն

Ամուսնացած է, ունի երկու երեխա: