Հարություն Թադևոսյան
Ծնվել է 1978 թ. մայիսի 3-ին, Գյումրի քաղաքում:
1985-1995թթ. սովորել և ավարտել է Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը:
1995-2001 թ.թ. սովորել և ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ. ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկայի ուսուցչի մասնագիտություն:
2001-2004թթ. աշխատել է «Շիրակմիություն» ՀԿ-ում` որպես մանկավարժ-մեթոդիստ:
2004թ.-ից զբաղվել է սեփական բիզնեսով:
2013 թ. մարտի 1 - ից Գյումրի համայնքի աշխատակազմի գովազդի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ հուլիսի 25-ից` նույն բաժնի պետը:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: