Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

def_stuff

Ալբերտ Բելյասի Մարգարյան


Ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 5-ին, Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղում։

1963-1971 թվականներին սովորել և ավարտել է տեղի 8-ամյա դպրոցը։

1971-1973 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 16 միջնակարգ դպրոցը։

1973-1978 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵրՊի Լենինականի մասնաճյուղի Շինարարական ֆակուլտետը, ստացել է ինժիներ-շինարարի որակավորում։

1978-1990 թվականներին աշխատել է ԳԱ Երկրաֆզիկայի և ինժիներային սեյսմոլոգիայի ինստիտուտում որպես ինժիներ, կրտսեր գիտաշխատող, ապա գիտաշխատող։

1986 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա « Շենքեր և կառույցներ» մասնագիտությամբ, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1990-1994 թվականներին աշխատել է «Հայուրալսիբշին»ՆՇՄ, որպես Շինարարական իրերի կոմբինատի տեխնիկական վերահսկողության բաժնի վարիչ, ապա գլխավոր տեխնոլոգ։

1994 թվականին աշխատել է «Մարգարյան» ՍՊԸ-ում որպես գլխավոր ինժիներ։

1994-1996 թվականներին ընտրվել և աշխատել է Գյումրի քաղաքի քաղխորհրդի գործկոմի Շինարարության բաժնի վարիչ։

1996-2021 թվականներին աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանում որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, վարչության պետի տեղակալ,աշխատակազմի ղեկավարի տեղակալ, վարչության պետ։

12.10.21–04.11.21թ․–ին աշխատել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

22.12.21թ.-ից աշխատում է Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական։

Ամուսնացած է , ունի 3 զավակ և 7 թոռ: