Վարդուհի Դավթյան
Ծնվել է 1972 թվականի հունվարի 2-ին, Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում:
Կրթություն
1979 թվականին ընդունվել է Լենինականի Օրջոնիկիձեի անվան թիվ 14 ռուսական միջնակարգ դպրոցը և ավարտել եմ 1989 թվականին Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1990-1995 թթ.սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն բաժնում և ստացել է տնտեսագետի որակավորում:
Աշխատանքային փորձ
1995-1996թթ. աշխատել է Գյումրիի քաղաքային ֆինանսական բաժնում, որպես 2-րդ կարգի մասնագետ բյուջետային բաժնում, ընթացքում նշանակվել է բյուջետային բաժնի 1-ին կարգի մասնագետ:
1997թ.ընդունվել է Գյումրիի տեղական գանձապետական բաժանմունք 1-ին կարգի տնտեսագետ:
2004թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2006թ. նշանակվել է Գյումրիի ՏԳԲ-ի առաջատար մասնագետ և շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայող:
2009թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2014թ. վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Գյումրու ՏԳԲ-ի առաջատար մասնագետ:
2015թվականի հունիսի 24-ին ընդունվել և նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում, շնորհվել է ՀՀ համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2018թ.նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնում, շնորհվել է ՀՀ համայնքային ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն
Ամուսնացած է , ունի 2 դուստր, 1 որդի