Home Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Armen_Hovhannisyan

Արմեն Հովհաննիսյան  

 

 Ծնվել է 1982 թվականի հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 

Կրթություն՝  

1989-1997 թվականներին սովորել է Գյումրու Ղ. Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 

1997-1998 թվականներին սովորել է Գյումրու ակադեմիական վարժարանում: 

1998-1999 թվականներին սովորել և ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Քոմանչի քաղաքի ավագ դպրոցը: 

1999-2003 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով անգլերեն լեզվի, մանկավարժության որակավորում: 

2003-2005 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով անգլերեն լեզվի, բանասիրության մագիստրոսի աստիճան: 

Աշխատանքային գործունեություն՝

2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում. պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

2010-2011 թվականներին անցել է աշխատանքի ՀՀ քաղաքաշինության նախարարությունում որպես ՀՀ քաղաքաշինության նախարարի օգնական (արտաքին կապերի գծով):

2011-2014 թվականներին աշխատել է «Հովհաննիսյանների Կարմեն» ՍՊԸ-ում որպես թարգմանիչ:

2014 թվականի փետերվարից ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

2014 թվականի հուլիսից ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

2014 թվականի հոկտեմբերից ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետն է:

1998 թվականին հաղթող է ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից հովանավորվող ACCELS/FLEX ուսանողների փոխանակման ծրագրում:

1999 թվականին Կենտրոնական Օկլահոմայի համալսարանի կողմից արժանացել է պատվոգրի ավագ դպրոցների գիտական մրցաշարում գերազանց մասնակցության համար (Ամերիկայի պատմություն առարկայից):

Օտար լեզուների իմացություն՝

անգլերեն, ռուսերեն, իտալերեն:

2010 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: