Home Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Manasyan_Knyaz

Մանասյան Կնյազ 

Ծնվել է 1956 թվականին Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովինար գյուղում:

1973 թվականին ավարտել է Ծովինարի միջնակարգ դպրոցը:

1973 - 1974 թթ. աշխատել է որպես բանվոր:

1974 - 1979 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵրՊԻ-ի Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետը:

2002 - 2005թ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետը:

1979 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր աշխատել է ԵրՊԻ-ի Լենինականի մասնաճյուղի տեսական մեխանիկայի ամբիոնում` որպես լաբորանտ:

1979 - 1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981 - 1982 թթ. աշխատել է ԵրՊԻ-ի Լենինականի մասնաճյուղի ԿՆՏևՆ ամբիոնում` որպես դասախոս:

1982 - 1988 թթ. աշխատել է ԵրՊԻ-ի Լենինականի մասնաճյուղի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1988 - 1989 թթ. աշխատել է ՀԿԿ Մոսկովյան Շրջկոմում` որպես արդյունաբերության բաժնի հրահանգիչ:

1989 - 1991 թթ. աշխատել է ՀԿԿ Լենինականի Քաղկոմում` որպես սոցիալ – տնտեսական բաժնի հրահանգիչ:

1991 - 1996 թթ. աշխատել է Մոսկովյան շրջանի բնակտնտեսության վարչությունում` որպես ԱՏԲ վարիչ, վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար:

1995 թվականին նշանակվել է Գյումրու քաղխորհրդի գործկոմի բնակտնտեսության պետական ձեռնարկության փոխտնօրեն, այնուհետև` գլխավոր ինժեներ:

1996 - 1998 թթ. աշխատել է Ջրմուղ - կոյուղու «Գյումրի» ՊՁ տնօրեն:

1998 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր զբաղեցրել է Շիրակի մարզային էլցանցի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:

1998 - 2000 թ. աշխատել է «Հյուսիսային էլցանց» ՓԲԸ իրացման բաժնի պետի, ապա 2000 - 2002 թթ. գլխավոր տնօրենի իրացման հարցերով տեղակալի պաշտոններում:

2002 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է «Հայաստանի Էլցանցեր» ՓԲԸ հյուսիսային կոորդինացիոն ծառայության պետի, 2002 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականի մայիս նույն ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

2004 - 2012 թթ. զբաղեցրել է «ՀԷՑ» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի փոխտնօրենի, այնուհետև  նույն մասնաճյուղի տնօրենի խորհրդականի պաշտոնները:

2012 թվականի հոկտեմբերից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի  աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ օգոստոս ամսից նույն բաժնի պետն է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: