Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Ghazaryan_Mekhak

Մեխակ Ղազարյան

 


  Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 12 -ին, Լենինականում: 

1974 - 84 թթ. սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում: 

1980 թվականից զբաղվել է բռնցքամարտով: 

1984 - 1988 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզ. դաստիարակության ֆակուլտետը: 

1986 թ. հանդիսացել է «Բարի կամքի» խաղերի հաղթող: 

1987 թ., 1988 թ., 1990 թ. ԽՍՀՄ-ի բռցքամարտի առաջնության, ԽՍՀՄ-ի սպարտակիադայի հաղթողն է: 

1987 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթողն է: 

1988 թ. Սեուլում կայացած Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր է: 

1990 թ. «Բարի կամքի» մրցաշարի մրցանակակիր է: 

1993 թ.Եվրոպայի առաջնության մրցանակակիր է: 

1996 թ. Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից: 

1997 թ. հիմնադրել է Գյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցը, որի տնօրենն է հանդիսացել մինչև 2012 թ. հոկտեմբեր ամիսը: 

2012 թ. հոկտեմբերից ՀՀ Շիրակի մարզի Գյումու քաղաքապետարանի աշխատակազմի  ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ 2013 թ. օգոստոս ամսից` նույն բաժնի պետը : 

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է: 

Ամուսնացած է, ունի երկու դուստր: