Home Example Pages

MayorSamvelBalasanyan_

Հարգելի բարեկամներ

Ջերմորեն ողջունում եմ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հավատարիմ մնալով իմ կողմից որդեգրած սկզբունքին՝ շարունակուկելու ենք մեր բաց, թափանցիկ ու հրապարակային աշխատանքը: Կայքն իր գործունեությամբ կշարունակի ծառայել քաղաքապետարանի գործունեությունը, քաղաքում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները հասարակությանը ներկայացնելու գործին: Կայքի գործարկումը ոչ միայն ժամանակի պահանջ է, այլ նաև՝ հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցության լավագույն հարթակ: Հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի վերացման, Գյումրու քաղաքապետարանի գործունեության նկատմամբ լիարժեք վստահության ձեռք բերման համար ակնկալում եմ քաղաքացիների ու կազմակերպությունների նախաձեռնությունը: Համատեղ ու արդյունավետ աշխատանքով շարունակենքփոխել քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր սիրելի Գյումրին դարձնե՜նք ժողովրդավարության, փոխադարձ հարգանքի ու փոխվստահության քաղաք:

 Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյան