Home Գյումրի համայնքի ավագանի Ավագանու կազմը

 

Levon_Barseghyan

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ



   Ծնվել է 1967 թ. հունվարի 18-ին, Լենինականում:  

Ավարտել է Լենինականի 9-րդ դպրոցը, նկարչական դպրոցը, Երևանի պետական համալսարանի Երկրաբանության և Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները, ունի երկրաբան-երկրաֆիզիկոսի և լրագրող -ֆոտոթղթակցի մասնագիտություններ:  

1985-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում` կամրջաշինարար (սերժանտ):  

1991-1992 թթ աշխատել է ուսուցիչ Հայկաձոր գյուղում:  

1992-2002 թ. աշխատել է Գյումրու «Ցայգ» ՀԸ-ում, «Շանթ» ՀՌԸ-ում, «ՏՄ» ՌԿ-ում, «Շանթ» թերթում, կատարել է լրագրողի, խմբագրի, տնօրենի, օպերատորի, հաղորդավարի աշխատանքներ, մի քանի ֆիլմերի, մի քանի հարյուր հոդվածների հեղինակ է:  

Գյումրու առաջին ուղեցույց քարտեզի հեղինակն է:  

2000 թ. համախոհների հետ հիմնել է Լրագրողների «Ասպարեզ» ակումբ հկ-ը, որի խորհրդի նախագահն է մինչ օրս:  

«Գյումրի - Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի հիմնադիրն ու խմբագիրն է, «Քաղաքի գրատուն» տպագրատան հիմնադիրներից է:  

2012 թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Գյումրու ավագանու անդամ:  

1989թ. ամուսնացել է, 2009թ. այրիացել է, ունի որդի և մեկ թոռ: