Սամվել Միսակի Բալասանյանը ճանաչվել է լավագույն քաղաքապետ “Տարվա լավագույն հանրային ծառայող” 2013թ. մրցանակաբաշխությունում: Համաժողովրդական արդյունքում անվանակոչման հանրային խորհուրդը “Տարվա լավագույն քաղաքապետ” անվանակարգում հաղթող է ճանաչել Ս. Բալասանյանին:
Հոկտեմբերի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվին: Ողջունելով հյուպատոսին` քաղաքապետը հույս հայտնեց, որ հյուպատոսարանի հետ համատեղ աշխատանքն այսուհետ կլինի առավել արդյունավետ, որից հետո Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքը` ընդգծելով վերջինիս հարուստ մշակութային և պատմական արժեքները:
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա կապակցությամբ, որը կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրացույցում: Խոսքի ազատությունը վերջին տասնամյակների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որը լուրջ ազդեցություն ունի հասարակության գիտակցության ձևավորման հարցում: Այս առումով հայ լրագրողն ունի ավելի մեծ առաքելություն ու պատասխանատվություն, քանզի տեղեկատվության ճիշտ մատուցման կարևորությունն շեշտվում է հատկապես արտաքին թշնամու կողմից իրականացվող ստի ու կեղծիքի քարոզչամեքենայի դեմ պայքարում: Այսօրվա լրատվական դաշտն առանձնանում է իր ոլորտի փայլուն մասնագետներով, ովքեր ունեն հրաշալի ուսուցչիներ և հեռանկարային երիտասարդ սերունդ:
Գյումրիում նախատեսվում է ճարտարապետական դպրոցի ստեղծում
Գյումրին տոնել է իր օրը
Page 118 of 133