Մարտի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչներին՝ միության ղեկավար Վարազդատ Ավոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Գյումրի քաղաքի կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախաձեռնության հետ կապված հարցեր:
Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որը ևս մեկ առիթ է ՝ ամփոփելու և արժևորելու Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած մեծ ավանդը:
Այսօր՝ մարտի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում իրականացնում են տարածաշրջանային աղբավայրերի ստեղծման ծրագրի ուսումնասիրություն: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Ասիական զարգացման բանկի խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչները, ինպես նաև ոլորտի այլ պատասխանատուներ:
Սիրելի կանայք,
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու և կարևորելու ձեր վեհ առաքելությունը, տոկունությունը և արժանի դերակատարումը մեր պետության ու ազգի շենացման, հայոց ընտանիքի պահպանման գործում: Չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ:
Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են զորավար Անդրանիկի հրապարակ` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին:
Page 94 of 133