12.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հյուրընկալել են Գյումրու «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանին, նույն դպրոցի ուսուցչուհի Մանյակ Մութաֆյանին և դպրոցի սան Դավիթ Բադիշյանին:
08.03.2024թ. Մարտի 8-յան տոնական միջոցառումների շրջանակներում տոնական համերգ՝ Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախմբի դահլիճում:
Միջոցառմանը ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Հյուրերը եղել են «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի կին աշխատակիցները։
Սիրելի՛ կանայք,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները գարնանային այս հրաշալի տոնի՝ Կանանց միջազգային օրվա առիթով։ Հայ կանայք, հայ մայրերը բոլոր ժամանակներում եղել են ազգապահպանության երաշխավորը, ավանդույթների կրողը, հայ օջախների հենասյունը։
06.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Գոգունց փողոցում:
Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, ոլորտային պատասխանատուների հետ քննարկել է փողոցի հիմնային, մայթերի ու մայթեզրերի, եզրաքարերի և նախագծով նախատեսված ընթացիկ մի շարք աշխատանքների վերաբերող հարցեր:
06.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ այսօր՝ մարտի 6-ին, քաղաքացիների ընդունելություն է անցկացվել:
Փողոցի բարեկարգում և լուսավորություն, բնակարանի և հողի սեփականաշնորհում, շինթույլտվություն, աշխատատեղեր ու դրամական աջակցություններ. այս և բազմաթիվ այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել է համայնքի ղեկավարին:
Page 3 of 133