Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բուժաշխատողի օրը ևս մեկ առիթ է արժևորելու բուժաշխատողի դերն ու առաքելությունը հասարակության կյանքում: Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Ընտրելով բուժաշխատողի մասնագիտությունը՝ դուք ձեզ վրա եք վերցրել չափազանց պատասխանատու առաքելություն: Պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտական բարձր որակներով օժտված բուժաշխատողների ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում: Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու գործում:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան