Սիրելի՛ երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ամենագունեղ և ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Տոն, որ օրացույցում բոլորիս համար ամենասպասվածն է և սիրելին: Սիրելի փոքրիկներ, մեր պայծառ ապագայի, մեր վաղվա լուսավոր օրվա կերտողները դուք եք, և մեծերիս պարտքն է ձեզանից յուրաքանչյուրի համար ստեղծել բարեկեցիկ պայմաններ: Հայկական իրականության մեջ երեխաների պաշտպանությանը, նրանց առողջությանը, կրթությանն ու դաստիարակությանն առնչվող հարցերը ամենակարևոր տեղ են զբաղեցնում: Հունիսմեկյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է առավել մեծ պատասխանատվությամբ համախմբվելու մեր փոքրիկներին առնչվող հարցերի ու խնդիրների կարգավորման շուրջ:
Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով ձեզ անհոգ մանկություն, լուսավոր օրեր և խաղաղ երկինք: Թող ձեր անսպառ ժպիտով, խինդով ու ծիծաղով լցված լինի յուրաքանչյուր հայ ընտանիք:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան