Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ (ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ) ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 16-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրի քաղաքի Աբովյան (Քըրք Քըրքորյանի) փողոցում Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի արձանը տեղադրելու մասին հանրային լսում-քննարկում: Քննարկումը վարում է Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քննարկմանը մասնակցում էին մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձիք՝ տարբեր ոլորտներից: Քննարկման սկզբում Ռուբեն Սանոյանը խոսեց ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյան կողմից ներկայացված առաջարկի և դրան առնչվող մի շարք հարցերի մասին: Հանրային լսում-քննարկմանը խոսվեց հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի՝ Գյումրիում ներդրած ավանդի մասին, այնուհետ հնչեցին տարբեր կարծիքներ արձանի տեղադրման վայրի և մի շարք այլ հարցերի առնչությամբ: