Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոնն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքն հղելու ձեզ: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության, գործում: Հայ կնոջը բնորոշ յուրահատուկ հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով դուք մշտապես կարողանում եք հաղթահարել ձեր առաջ ծառացող բոլոր դժվարությունները և լավատեսություն և ներդաշնակություն տարածել ամենուր: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների: Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորելով գարնանաբույր այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ ու անսպառ ժպիտներ: Թող սերն ու ջերմությունը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցները, իսկ ձեր ընտանիքներում միշտ լինի խաղաղություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան