Home Information Center News ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ

Փետրվարի 23-ին  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարներին, սպաներին ու զինվորներին, միաժամանակ ընդգծելով, որ հարգանքի տուրք է մատուցում զինվորական բոլոր սերունդների ներկայացուցիչներին, նրանց, ում ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է: Զինվորներին ողջունեցին ու շնորհավորանքի խոսք հղեցին 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը, Միացյալ խմբավորման զորքերի նորանշանակ հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյան: Միջոցառման ընթացքում մի խումբ զիվորականներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Ավելի ուշ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ զինտեխնիկայի ցուցադրություն: Միջոցառումները եզրափակվեցին 《Պատվո Բլուր》 հուշահամալիրի տարածքում՝ պսակադրությամբ: