Գլխավոր էջ Information Center News ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ 24-ԻՑ 28-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի Ազգային ընտրական համաժողովը հունվարի 24-ից 28-ը կանցկացվի Գյումրիում՝ ներգրավելով 100 երիտասարդների Հայաստանի մարզերից և Եվրոպական մի շարք երկրներից՝ Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Լատվիա և Ուկրաինա: Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 26-ին՝ Գյումրու քաղաքապետարանում: ԱՀամաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Քաղաքապետն իր խոսքում ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կարևորեց միջոցառման անցկացումը Գյումրիում, ապա խոսեց գյումրեցի երիտասարդների մեծ պոտեցիալի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում Գյումրու ունեցած հնարավորությունների, ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին: Միջոցառման օրերին մասնակիցները քննարկելու են սոցիալական բազմաբնույթ խնդիրներ՝ գործազրկության, հասարակական ծայրահեղականցումների, անվտանգության և պաշտպանության, զինվորական համագործագցության, գենետիկական զարգացման վտանգների, սահմանափակ ֆինանսների և օրենսդրական բարդությունների և այլնի վերաբերյալ: Քառօրյա քննարկումից հետո մասնակիցների բաց քվեարկությունն անցած լուծումները կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ Բեռլինում գտնվող գրասենյակի, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարմինների դատին: Ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ակտիվ հայ պատվիրակները կներկայացնեն Հայաստանը միջազգային ԵԵՊ սեսիաներին և ֆորումներին: