Home Information Center News ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՄԱՆԿԱՏՈՒՆ

Դեկտեմբերի 26-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց մանկուց հաշմանդամ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը: Մանկատան սաներին ողջունելու և գալիք տոները շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապը, Ձյունանուշը: Փոքրիկները հյուրերին ողջունեցին տոնական երգ ու պարով, փոքրիկ բեմադրությամբ՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ ամեն հնարավորն անելու են այս փոքրիկների առօրյան առավել հարմարավետ դարձնելու և նրանց առնչվող հարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: