Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՈՒՎԵՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆԱՈՒԱՖ ԱԼ ԷՆԵԶԻԻՆ

Դեկտեմբերի 6-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Հանդիպման սկզբում քաղաքապետը Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ, պատմա-մշակութային հարուստ ժառանգությամբ: Քաղաքապետը խոսեց քաղաքի խնդիրներից, ապա նաև ներկայացրեց Գյումրիում իրականացված և իրականացվող մի շարք ծրագրեր: Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին իր խոսքում ընդգծեց, որ դեկտեմբերի 7-ին ընդառաջ գալով Գյումրի՝ նպատակ ունեն իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու: Դեսպան իր խոսքում նաև ընդգծեց, որ պատրաստակամ են աջակցելու Գյումրուն՝ ֆինանսավորելով որևէ ծրագրի իրականացմանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ առաջիկայում ներկայացնել ծրագիր, միաժամանակ հույս հայտնելով, որ այն կունենա արդյունավետ ընթացք: