Home Information Center News ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Դեկտեմբերի 20-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց «Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ: Կենտրոնի սաներին ողջունելու և գալիք տոները շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապը, Ձյունանուշը: Կենտրոնի սաները հյուրերին ողջունեցին երգ ու պարով, փոքրիկ բեմադրությամբ՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին: Քաղաքապետը ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ, միաժամանակ անդրադառնալով «Փյունիկ» կենտրոնի գործունեությանը, իրականացրած ծրագրերին: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ ամեն հնարավորն անելու են այս փոքրիկների առօրյան առավել հարմարավետ դարձնելու և նրանց հասարակություն լիարժեք ինտեգրելու համար: