Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ: 1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»: Օր, որն այլևս կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրացույցում: Խոսքի ազատությունը վերջին տասնամյակների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է մեր երկրի համար: Հատկապես վերջին տարիներին՝ լրատվությունը լուրջ ազդեցություն ունի հասարակության գիտակցության ձևավորման հարցում: Այսօրվա լրատվական դաշտն առանձնանում է ոլորտի բանիմաց ու գործի գիտակ մասնագետներով, ովքեր, իրենց գիտելիքներով ու փորձով, վստահ եմ, կկարողանան կիսվել նաև երիտասարդ սերնդի լրագրողների հետ: Սիրելի հայ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ստեղծագործական անսպառ երևակայություն, ձեր գործում լինեք բարեխիղճ և ազնիվ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան