Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթիվ: Սպասված և սիրված տոն, որ ևս մեկ անգամ մեկտեղում է Գյումրու հոգսերով և ձեռքբերումներով ապրող բոլոր մարդկանց: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքը այսօր բոլորիս աչքի առաջ վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ՝ նոր շունչ ու երանգ հաղորդելով հարազատ քաղաքին: Պատմամշակութային արժեք ունեցող շենքերի կողքին կառուցվում են նորերը, նորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, լուսավորվում թաղամասեր, բարեկարգվում բակեր՝ ազգաբնակչության համար քաղաքը դարձնելով առավել հարմարավետ : Գյումրին այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, որի համար մինչ այս տարված աշխատանքներին եկել է համալրելու նաև «Կումայրի» պատմական կենտրոնի վերականգնման ծրագիրը: Մշակութային և սպորտային մայրաքաղաքի տիտղոսը վաստակած Գյումրում այսօր էլ այն պատվով է կրում, մշտապես իր հաշվին գրանցելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ՝ միայն գյումրեցուն բնորոշ յուրահատուկ թասիբով, սրտացավությամբ և անկոտրում կամքով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, իսկ տանտիրոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ ներդրված մեր ջանքերը միտված են լինելու միայն քաղաքն ավելի գեղեցկացնելուն և հզորացնելուն: Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Գյումրու օրվա առիթով, մաղթելով բոլորիդ քաջառողջություն, լավատեսություն, անամպ երկինք: Թող գյումրեցուն մշտապես ուղեկից լինի միայն իրեն բնորոշ անսպառ հումորը, անկոտրում կամքն ու ոգին: Շնորհավոր տոնդ, իմ հին ու նոր Գյումրի:

 

 

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան