Սիրելի՛ երիտասարդներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Բանիմաց, գիտելիքներով հարուստ և ժամանակին համընթաց քայլելու, տրվող մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու պատրաստակամություն ունեցող երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն է: Սիրելի երիտասարդներ, առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց, ուստի անհրաժեշտ է, որ ակտիվ մասնակցությամբ ձեր մեծ ներդրումն ունենաք այդ գործընթացներում: Եվս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ նպատակասլացություն, անկոտրում կամք, առաջ քայլելու վճռականություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան