Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԵՊՆԻՆԻՆ

Օգոստոսի 8-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կեպնինին: Քաղաքապետը ողջունելով հյուպատոսին, նախ ներկայացրեց Գյումրին իր մշակույթով, պատմությամբ, նիստ ու կացով, ապա անդրադարձավ մինչ այս Գյումրիում ՌԴ հյուպատոսների հետ ունեցած համագործակցությանը: Հյուպատոսն իր խոսքում ընդգծեց, որ կարճ ժամանակում հասցրել է շրջել քաղաքում, որոշակիորեն ծանոթանալ քաղաքին: Հյուպատոսը նաև նշեց, որ հասցրել է զրուցել նաև քաղաքի բնակիչների հետ և քաղաքապետին փոխանցեց բնակիչների դրական կարծիքը, թե քաղաքի, թե քաղաքապետի մասին: