Home Information Center News ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 3-ին  Շիրակի պետական համալսարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մայր բուհի մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք: Շիրակի պետական համալսարանի առաջին մագիստրոս շրջանավարտները թվով 101 էին, նրանցից 12-ին շնորհվեց գերազանցության դիպլոմներ: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց մագիստրոսներին իրենց կյանքի այսչափ կարևոր իրադարձության համար: Քաղաքապետն իր խոսքում շրջանավարտներին մաղթեց, որ այս իրողությունը լինի հիմնաքար՝ հետագա գործունեության ծավալման համար: 
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտ ուսանողների նվիրատվությամբ և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամ ներդրումներով ձեռք բերված ևս մեկ սոցիալական բնակարանի բանալիների հանձնման հանդիսավոր արարողությունը։