Home Information Center News ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հուլիսի 29-ին, Գյումրու Սև բերդ ամրոցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց Ազգային երիտասարդական օրերի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից (ազգությամբ լեհ) Գյումրի ժամանած մի խումբ երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում քաղաքապետը ողջունելով երիտասարդներին՝ խոսեց Կաթողիկէ Եկեղեցու դերի ու նշանակության մասին, ապա անդրադարձավ 2016 թվականին Հռոմի պապի Գյումրի կատարած այցի ու մատուցած պատարագի մասին: Երիտասարդները եղան նաև Սև բերդի տարածքում գտնվող հուղակոթողում, որն իր մեջ ամփոփում է մի ամբողջ պատմություն Հռոմի պապի Գյումրի կատարած այցելության, մատուցած պատարագի: Նշենք, որ հուշակոթողը բացվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ: Հուշակոթողն իրենից ներկայացնում է փակ խորան, որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ 2016 թվականի հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: Խորանի կենտրոնում «Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ» նկարն է, որի հեղինակը գյումրեցի գեղանկարիչ Ժակլինա Սարգսյանն է, իսկ ներսում՝ Պապի այցի մասին պատմող լուսանկարներ են փակցված: Խորանի մոտ տեղադրված է նույն այն խաչքարը, որ դրված էր բեմում 2016 թվականի հունիսի 25-ի: