Գլխավոր էջ Information Center News ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Հուլիսի 20-ին, աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վարչապետի առաջին կանգառը Գյումրիում գործող «Լենտեքս» ընկերությունում էր: Վարչապետը շրջեց արտադրամասում, ծանոթացավ ընկերության արտադրական հզորությանը, հետաքրքրվեց ապագա ծրագրերից: Այնուհետ վարչապետը եղավ Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, ապա՝ Ռուսթավելի փողոցում, որտեղ այս պահին ընթանում են փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու Ռուսթավելի փողոցում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտ ամսից: Վարչապետն իր խոսքում գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից: Վարչապետը եղավ նաև մի քանի այլ կառույցներում, ներկաների հետ հենց տեղում քննարկվեց այդ կառույցների հետագա ճակատագիրը, խոսվեց սպասվող ծրագրերի, փոփոխությունների մասին: