Գլխավոր էջ Information Center News Գ3ՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ «ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 30-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք առաջին թռիչքն իրականացրեց «Տարոն-Ավիա» ընկերությունը, ինչի առիթով օդանավակայանում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ ընդգծեց, որ ուղևորահոսքի ավելացումը ևս մեկ հնարավորություն է Գյումրիում տնտեսական աշխուժացման, զբոսաշրջության թվի ավելացման: Նշենք որ, «Տարոն-Ավիա» ընկերությունը սույն տարվա ապրիլի 10-ից թռիչքներ է իրականացում Ռուսաստանի դաշնության մի քանի քաղաքներ: