Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՆԻ» ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մայիսի 28-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ «Անի» փողային նվագախմբի համերգը՝ «Անկախության մեղեդիներ» խորագրով: Համերգին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Ծրագրում ընդգրկված էր հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագորություններ: Մինչ համերգի մեկնարկը ներկաներին փոխանցվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով: